-
27.06.2014|
00:42
«Ծայրահեղ սանձարձակ երևույթ, ինչպիսին է, օրինակ, մանրադրամների նետումը պատգամավորների կամ իշխանության ներկայացուցիչների վրա, ցանկացած բողոքի ակցիայի դեպքում անթույլատրելի եմ համարում»,- կառավարության նիստից առաջ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
-
26.06.2014|
17:10
Ֆրանսիայում կալանքի տակ են վերցրել Բորիս Բերեզովսկուն պատկանող անշարժ գույքը: Այդ մասին հաղորդում է ՌԴ գլխավոր դատախազի մամուլի ծառայությունը:
-
26.06.2014|
17:09
Երևում է, այսօր «դիվանագիտական» օր է: Նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի հրամանագիր է ստորագրել այս ոլորտի առնչությամբ: Ամենահիշարժանը, թերևս, նախկին վարչապետ Տիրգրան Սարգսյանի` ԱՄՆ-ի դեսպան նշանակելու որոշումն է:
-
26.06.2014|
14:07
Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հրավերով հունիսի 26-27-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ռիգա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
-
25.06.2014|
13:53
Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում այսօր մեկնարկել են ներբուհական ստեղծագործական քննությունները: «Դերասանի վարպետություն» մասնագիտության քննությանն այսօր ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը զրուցել է դիմորդների և նրանց ծնողների հետ` հաջողություն մաղթելով բոլորին:
-
25.06.2014|
11:01
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին կոչ են անում խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակն ու վնասել խաղաղ գործընթացը՝ Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը:
-
25.06.2014|
10:58
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները:
-
24.06.2014|
20:16
Ինչպես և շրջանառվում էր մամուլում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յունի Վարդանյանը նշանակվեց Վրաստանում Հայաստանի դեսպան։
-
24.06.2014|
16:25
Աֆրիկյանների հուշարձան-շենքի բակում աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի ելույթին հաջորդել է աղմուկն ու քաշքշոցը: Ակտիվիստները հարվածում են հուշարձանը ծածկող ցանկապատին:
-
24.06.2014|
15:16
«Պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական դիտորդական խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովում ներկայացված են ուժային կառույցների և պետական ապարատի ներկայացուցիչներ, որոնք առաջնորդվում են պատժիչ սկզբունքներով և չեն կարողանում գնահատել դատապարտյալի ուղղման հնարավորությունները: